‘Սերգեյ Գալիցկի. Ընդունում եմ ԲԿՄԱ-ի մարզիչի գրազը’

872

«Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին հայտարարել է, որ պատրաստ է գրազ գալ ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկիի հետ, որը օրերս հայտարարել էր, թե չի հավատում Գալիցկիի ծրագրի իրականացմանը, ըստ որի «Կրասնոդարի» մեկնարկային կազմում պետք է հանդես գան միայն թիմի ակադեմիայի սաները, որոնք էլ պետք է մեծ խնդիրներ լուծեն:

«Սլուցկին նշել է, թե չի հավատում, որ «Կրասնոդարը» չի կարող բաղկացած լինել միայն իր սաներից եւ մեծ խնդիրներ լուծել:

Գրազն ընդունում եմ, բայց հաշվի առնելով, որ իմ թիմում ամենատարիքով տղաները 95-96 թվականին են ծնվել, ինձ անհրաժեշտ է 10 տարի: Հասկանալի է, որ ժամկետը մեծ է, բայց առաջին խաղացողները պահեստայինների նստարանին կնստեն արդեն 2-3 տարի անց:

Երբ Սլուցկիին տեսնեմ, գրազը փաստաթղթով կամրագրենք»,- գրել է Գալիցկին իր Տվիտերում:

Նախորդ հոդվածը‘Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացվել Ֆրանսիայի Ազգային Ժողով ‘
Հաջորդ հոդվածը‘Գյումրեցի ազատամարտիկ. «Հիասթափվելը քաղաքական կատեգորիա չէ՛» ‘