‘Սերժ Սարգսյանը այցելել է Պարույր Հայրիկյանին (լրացված)’

1371

ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը քիչ առաջ այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող Պարույր Հայրիկյանին: Սերժ Սարգսյանին ուղեկցում էին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը: Այս պահին Սերժ Սարգսյանը վերակենդանցման բաժանմունքի հիվանդասենյակում զրուցում է Պարույր Հայրիկյանի հետ:

Սերժ Սարգսյանը զրուցել է նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

18:05

Սերժ Սարգսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում Պարույր Հայրիկյանի հետ հանդիպումից հետո դատապարտել է կատարված հանցագործությունը: «Ակնհայտ է` նրանք, ովքեր կանգնած են հանցագործության հետեւում, նպատակ են ունեցել ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վրա: Այդ զազրելի հանցագործությունն ուղղված է ոչ միայն Հայրիկյան նախագահի թեկնածուի, ոչ միայն պետական գործչի, այլ նաեւ մեր պետականության դեմ: Ուզում եմ, որ բոլորը վստահ լինեն` մեր իրավապահ մարմիններն ամեն ինչ անելու են, որ բացահայտեն հանցագործությունը: Բժիշկներն արդեն շատ բան արել են, որ Պարույր Հայրիկյանն ապաքինվի»,- «Արմենպրեսի» հաղորդմամբ` ասաց Սերժ Սարգսյանը, ով առողջություն եւ շուտափույթ ապաքինում մաղթեց Հայրիկյանին: 

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը արտահայտել է իր խոր մտահոգությունը Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի առիթով’
Հաջորդ հոդվածը‘Փետրվարի 8-ին Սաակաշվիլին վերջին անգամ ելույթ կունենա վրաց խորհրդարանի առջև’