‘Սերժ Սարգսյանը հույս ունի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը սթափ գիտակցում է երկխոսության դե-ֆակտո մերժման ճանապարհի վտանգները’

1605

Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանից Panorama.am-ը փորձել է պարզել, արդյո՞ք Սերժ Սարգսյանը նախատեսում է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչին մամուլի քարտուղարը պատասխանել է.

«Գիտե՞ք, երեկ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը զանգահարել է պարոն Հովհաննիսյանին հենց հանդիպման պաշտոնական հրավերը փոխանցելու համար: Մենք ափսոսանքով ենք արձանագրում պարոն Հովհաննիսյանի մերժումը՝ հանդիպելու և մանրամասն ու համակողմանի քննության առնելու առկա բոլոր հարցերը: Մեզ մնում է միայն հուսալ, որ պարոն Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել իրավիճակը և սթափ գիտակցում է երկխոսության դե-ֆակտո մերժման ճանապարհի վտանգները»:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանները թույլ չտվեցին ՍԴ-ի դիմաց բողոքի ակցիա անցկացնել (տեսանյութ, ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը կհանդիպի Սերժ Սարգսյանին միայն Ազատության հրապարակում’