‘Սերժ Սարգսյանը շնորհակալ է Գեորգի Մարգվելաշվիլիին’

1069

Այսօր պաշտոնական այցով Վրաստան է այցելել Սերժ Սարգսյանը: Նա իր ելույթում շնորհակալություն է հայտնել Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին այն բանի համար, որ ընդունեց հայկական կողմի առաջարկը՝ այսօր Թբիլիսիում անցկացնել համերգ՝ նվիրված մեծ արվեստագետ Սայաթ-Նովայի հոբելյանին:

Սերժ Սարգսյանը և Գեորգի Մարգվելաշվիլին հանդիպման ժամանակ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:

Սարգսյանը իր խոսքում նշել է, թե խորապես վստահ է, որ Վրաստանը հունիսի 27-ին ստորագրելով Ասոցացման համաձայնագիր և մաս դառնալով Ազատ առևտրի պայմանագրին՝ հնարավորություն է ստեղծում հայ գործարարների համար, որոնք տեսնում են իրենց մասնակցությունը եվրոպական շուկայում: Նա հայտնեց նաեւ, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո հեռանկար է բացվում այն վրացի գործարարների համար՝ ներդրումներ կատարելու Հայաստանում, ովքեր ունեն կամ կարող են ունենալ շուկա Ռուսաստանի Դաշնությունում կամ Մաքսային միության այլ երկրներում:

Նախորդ հոդվածը‘7-րդ оր. Իսպանիա– Չիլի’
Հաջորդ հոդվածը‘Քարզայ. Աֆղանստանը երկրորդ Իրաք չի դառնա’