‘Սերժ Սարգսյանը շնորհավորել է Մարգվելաշվիլիին’

722

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գեորգի Մարգվելաշվիլիին՝ 2013թ. հոկտեմբերի 27-ին կայացած Վրաստանի նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է Սարգսյանի մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Վրացական երազանք» կառավարող կոալիցիայից Վրաստանի նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին, հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տեղեկատվության համաձայն, 70,06 տոկոս ընտրատեղամասերի տվյալների ամփոփումից հետո երեկ՝ հոկտեմբերի 27-ին կայացած ընտրություններում հավաքել է ձայների 62,13 տոկոսը, «Միասնական ազգային շարժումից» Դավիթ Բաքրաձեն՝ 21,88 տոկոսը, «Ժողովրդավարական շարժում- Միասնական Վրաստան» կուսակցությունից Նինո Բուրջանաձեն՝ 10,07 տոկոսը: 

Նախորդ հոդվածը‘Վերաքննիչի դատավորի հարցը՝ էթիկայի հանձնաժողովում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում էներգակիրների գների աճը հանգեցրել է տնտեսության աճի տեմպերի դանդաղմանը ‘