‘Սերժ Սարգսյանի «փակ» ասուլիսը տեսանկարահանել է միայն նախագահականը. Տեսանյութը դեռ ՀԸ-ներին չեն տրամադրել’

1496

Երեկ նախագահականում տեղի ունեցած Սերժ Սարգսյանի «փակ» ասուլիսը տեսանկարահանել է միայն նախագահականի օպերատորը: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց երեկ ասուլիսին ներկա եղած «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ տեսանյութը հեռուստատեսություններին պետք է տրամադրի նախագահականը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք «Երկիր Մեդիան» արդեն ստացել է տեսագրությունը՝ Գեղամ Մանուկյանն ասաց՝ «դեռ ոչ»:

Նշենք, որ ասուլիսին մասնակցել են «Հ1», «Երկիր Մեդիա», «Արմնյուզ», «Կենտրոն», «Հ2» հեռուստաընկերությունների, մի քանի տպագիր լրատվամիջոցների եւ «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցիչները:  

Նախորդ հոդվածը‘Այլընտրանքային ու ստվերային խեղկատակություն’
Հաջորդ հոդվածը‘296 մլն դրամի գրավ կալանքի փոխարեն. Խաչիկյանի գործով հերթական նիստը’