‘Սերիալները սոցիալական որոշակի հարցեր են լուծում. Դերասանների ժամանակակից մեքենաները՝ վկա. Սերժ Սարգսյան’

1588

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը շարունակում է իր դահլիճային հանդիպումները ՀՀԿ ակտիվի հետ: Երեկ Արաբկիր վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ թեկնածուն հայտարարել է, որ Գարեգին Նժդեհի մասին պատմող ֆիլմը վերջին տարիներին նկարահանված լավագույն հայկական ֆիլմն է համարում՝ նշելով, որ որոշ ժամանակ անց հայկական հեռուստաընկերությունները կսկսեն ավելի որակյալ ֆիլմեր և հաղորդումներ արտադրել:

Սերժ Սարգսյանը նաև առաջարկեց համեմատել առկա իրավիճակը հինգ տարի առաջ եղածի հետ: «Կան բազմաթիվ հաղորդումներ, որ իրոք փայլուն են, իսկ դա ես համարում եմ մեր ձեռքբերումը»,- ասաց Սերժ Սարգսյանը` որպես հաջողված հաղորդման օրինակ բերելով «Երգ երգոց»-ը և «Հայ ասպետ»-ը: Նա նաև հույս ունի, որ ամեն ինչ լավ է լինելու, քանի որ սերիալները նաև սոցիալական որոշակի հարցեր են լուծում: Դրա մասին վկայում են դերասանների ունեցած ժամանակակից մեքենաները:

Նախորդ հոդվածը‘ԿԸՀ-ն հորդորում է Անդրիաս Ղուկասյանին դադարեցնել հացադուլը’
Հաջորդ հոդվածը‘Փետրվարի 8-ի դրությամբ՝ ընտրողների թիվը կազմում է 2 միլիոն 505.882 հազ. մարդ’