‘Սերխիո Բուսկետս. «Մրցավարը 2 թիմերի նկատմամբ էլ սխալ գործեց»’

1004

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մեկնաբանել է  Իսպանիայի Գավաթի 1/4 եզրափակչի «Ատլետիկոյի» դեմ պատասխան հանդիպումը  (3:2) :

«Հանդիպման երկրորդ խաղակեսը ծիծաղելի տպավորություն թողեց, սակայն սա ֆուտբոլ է: Առաջին խաղակեսում մենք հավաքված էինք գործում, լուրջ էինք մոտենում մեր առաջադրանքին կարողացանք «Ատլետիկոյի» պաշտպանության գծում ազատ գոտիներ գտնել: Նրանք 11 մետրանոց էին պահանջո՞ւմ. ինձ ասացին, որ Մասկերանոն կանոնները տուգանայինից դուրս է խախտել: Այնպես, որ այսօր մրցավարը 2 թիմերի նկատմամբ էլ սխալվել է: Իհարկե, «Բարսելոնան» միշտ էլ ցանկացած տիտղոսի գլխավոր հավակնորդներից է, սակայն եզրափակչին հասնելու համար մենք դժվար ճանապարհ պետք է անցնենք»,_ Բուսկետսի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է «Բայերի» դեմ հանդիպմանը ‘
Հաջորդ հոդվածը‘Nissan-ն ամբողջ աշխարհից ետ է կանչում գրեթե 770 հազար ավտոմեքենա’