‘Սթիվ Ջոբսի մանկության տանը տեսարժան վայրի կարգավիճակ է շնորհվել’

1177

Կալիֆոռնիական Լոս-Ալտոսի մեկ հարկանի տունը, որտեղ Apple ընկերության պատանի հիմնադիր Սթիվ Ջոբսն սկսել է զբաղվել իր առաջին համակարգիչները հավաքելու գործով, պատմական տեսարժան վայրի կարգավիճակ է ստացել,  այսօր հաղորդել է տեղական San Jose Mercury News թերթի կայքը: Կարգավիճակը շնորհվել է քաղաքի պատմական հանձնաժողովի նախաձեռնությամբ: Հանձնաժողովը, որի որոշումն ընդունվել է միաձայն, երկու տարի պայքարել է՝ այդ տունը նախնական վիճակում պահպանելու համար: Հենց այս տանն է երիտասարդ Ջոբսը, Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակի  և քրոջ՝ Պատրիսիա Ջոբսի հետ միասին, հավաքել առաջին հարյուր Apple-1 համակարգիչները, որոնց վաճառքն սկսվեց 1976 թ. 666,66 դոլար գնով:  Ընկերության հաջորդ՝ Apple II համակարգիչը հայտնվեց 1977 թ. և ավելի լավ էր հարմարեցված շուկային:

Իշխանությունները ենթադրում են, որ այս որոշման շնորհիվ Լոս-Ալտոսը կդառնա «խնձորային արտադրանքի» երկրպագուների զբոսաշրջության նախընտրելի վայրերից մեկը: Միևնույն ժամանակ, իշխանություններն այս որոշումը կայացրել են փոքրիկ վերապահությամբ: Բանն այն է, որ այս տան ներկայիս սեփականատերը Ջոբսի քույրն է՝ Պատրիսիան, և տանը պատմոական հուշարձանի կարգավիճակը շնորհվել է առանց նրա գրավոր համաձայնության: Ջոբսի քույրը տասնօրյա ժամկետում կարող է բողոքարկել որոշումը:

Ջոբսը վախճանվեց 2011 թ. հոկտեմբերի 5-ին, 56 տարեկան հասակում, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Օհանյան. Վերջին տարիներին տարածաշրջանում տեղի են ունեցել ռազմաքաղաքական տեղաշարժեր, առաջացնելով Հայաստանի խիստ մտահոգությունը’
Հաջորդ հոդվածը‘Սովահար քաղաքացիները հեռանում են Դամասկոսի պաշարված արվարձանից’