Սիրիայի նախագահը Մոսկվայում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրմին

247

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, որ աշխատանքային այցով Մոսկվայում է, չորեքշաբթի օրը Ալեքսանդրյան այգում մուգ կարմիր վարդերով և Սիրիայի դրոշի գույների ժապավենով զարդարված ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրմին։

Սիրիայի նախագահին ուղեկցել է սիրիացի քաղաքական գործիչների և զինվորականների պատվիրակությունը։

Ասադը Մոսկվա է ժամանել երեքշաբթի երեկոյան։ Ռուսաստանի մայրաքաղաքում նախատեսված են Սիրիայի առաջնորդի բանակցությունները նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Վերջին անգամ Պուտինը և Ասադը հանդիպել են 2021 թ․ սեպտեմբերին, երբ Սիրիայի նախագահը կրկին այցելել էր Մոսկվա։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ-ն Մինսկին է փոխանցել նացիստների պատժիչ գործողությունների մասին վերմախտի փաստաթղթերը
Հաջորդ հոդվածըՎախճանվել է իրավապաշտպան և լրագրող Սերգեյ Գրիգորյանցը՝ «Гласность» ամսագրի հիմնադիրը