‘Սիրիայում զինյալները գնդակահարել են 15-ամյա պատանու’

803

Սիրիայի Հալեպ քաղաքում Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքարող զինյալները մահապատժի են ենթարկել 15-ամյա պատանու: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Syrian Observatory for Human Rights-ին:

Մոհամմադա Կատտան գնդակահարվել է ծնողների աչքի առաջ:

Զինյալները նրան մեղադրել են աստվածանարգության մեջ: Սրանից մի քանի օր առաջ Կատտան խոսակցություններից մեկի ժամանակ ասել էր, որ «հավատացյալ չի դառնա, նույնիսկ եթե Մուհամեդը երկնքից իջնի»:

Թե որ խմբավորմանն են պատկանում պատանուն սպանած զինյալները՝ դեռևս հայտնի չէ:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է անձրև և ամպրոպ’
Հաջորդ հոդվածը‘Ձայների վերահաշվարկը հաստատել է Նիկոլաս Մադուրոյի հաղթանակը նախագահական ընտրություններում’