Սի Ձինպինը ձգում է պտուտակները․ Չինաստանում գրոհ է սկսվել միլիարդատերերի և դերասանների վրա

583

Չինաստանում բուռն իրադարձություններ են տեղի ունենում։

Ազատ Հոնկոնգի հետ հաշիվը մաքրելուց հետո կոմկուսը, նախագահ Սի Ձինպինի գլխավորությամբ, անցել է միլիարդատերերին, շոու բիզնեսի աստղերին ու երեխաներին։ Նպատակը՝ հարուստներին ստիպել, որ բաժին հանեն իրենց ունեցվածքից, վարկաբեկել արևմտյան արժեքները և Չինաստանը վերադարձնել զարգացած սոցիալիզմի և համաշխարհային տիրապետության ճիշտ ուղի։ Որպեսզի երեխաները չհրապուրվեն Արևմուտքի «հոգևոր հաշիշով», իշխանությունները նրանց թույլ են տվել համակարգչային խաղեր խաղալ շաբաթական երեք ժամից  ոչ ավելի՝ ուրբաթ և հանգստյան օրերին, միայն երեկոյան ժամը 8-ից 9-ը։

Սի Ձինպինի բարեփոխումները համարում են Չինաստանում ամենալայնածավալ փոփոխությունները 21-րդ դարում։ Դրանք նախանշում են ասիական խոշորագույն տնտեսության և երկրի մեկուկես միլիարդ բնակչության ճակատագիրը, որը շատ քիչ է զիջում ԱՄՆ-ին միլիարդատերերի թվով և անվիճելի առաջնորդն է քաղաքացիներին լրտեսելու և «վնասակար» տեղեկատվությունից նրանց զերծ պահելու տեխնոլոգիաների ոլորտում։

Կոմունիստները մտադիր են ամրապնդել հայրենասիրությունը և հարուստներին միավորել աղքատությունը կրճատելու և «համընդհանուր բարեկեցության» կարգախոսների ներքո։ Նրանք իրենց հայտարարում են չինական շուկայական բարեփոխումների հոր՝ Դեն Սյաոպինի հետնորդներ և խոստանում են վագրի թռիչք կատարել դեպի պայծառ ապագա՝ հասարակությանը մի փոքր կարգի բերելուց հետո։

Ուրիշներն այս առիթով հիշում են ոչ թե Դեն Սյաոպինի բարեփոխումները, այլ Մաո Ցզեդունի «կուլտուրական հեղափոխությունը», որն ուղեկցվել է ահաբեկություններով և ավերածություններով։

Սի Ձինպինի քննադատները մտավախություն ունեն, որ «համընդհանուր բարգավաճման» կարգախոսի տակ Չինաստանը կրակելու է ինքն իր ոտքին և մասնավոր բիզնեսն ու ներդրումերը դնելու է կոմկուսի և նրա ղեկավարի բացարձակ իշխանության զոհասեղանին։

Փոխանցում է BBC-ն։  

Նախորդ հոդվածըԱՄՆ-ը խոստովանել է, որ իր դրոնը Քաբուլում սխալմամբ սպանել է խաղաղ բնակիչների
Հաջորդ հոդվածըԱլժիրի նախկին նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան մահացել է 84 տարեկանում