Սոյլուն ԱՄՆ-ին մեղադրել է նախագահական ընտրություններին միջամտելու փորձերում

223

ԱՄՆ-ը փորձում է միջամտել Թուրքիայում առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքին, չորեքշաբթի գիշերը հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։

«ԱՄՆ-ի ծրագրերը (ընտրություններին միջամտելու) ակտիվանում են։ Այդ նպատակով տեղի է ունենում արևմտյան մամուլի միջամտությունը ընտրություններին՝ ԱՄՆ-ի պլանն իրականացնելու համար։ Արևմուտքը մեր համակարգ է թափանցել 1960 թվականից հետո, սակայն  Թուքրիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեզոքացրել է Արևմուտքի այդ բոլոր թափանցումները։ ․․․ 2023 թ․ ընտրություններում մեր հաղթանակից հետո հանրապետությունում կսկվի հարյուրամյա կայունությունը»,- ՆԳՆ ղեկավարի խոսքն է մեջբերել Milliyet-ը։

Նախագահական և խորհրդարանական ընտրություններին, որոնք կայանալու են մայիսի 14-ին, կարող են մասնակցել Թուրքիայի 64 մլն քաղաքացիներ, ավելի քան 1,6 մլն քաղաքացիներ արդեն քվեարկել են արտասահմանում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըG7-ի գագաթնաժողովում կքննարկվի ռուսաստանցիների սեփականության հարցը
Հաջորդ հոդվածըՄեկնարկել է ՌԴ-ի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը