‘Սուդանում խաղաղապահը գնդակահարել է իր երեք ծառայակիցներին’

748

ՄԱԿ-ի Աֆրիկյան միության խառն առաքելության խաղաղապահ զինվորը Սուդանի Դարֆուր շրջանում կրակ է բացել իր ծառայակիցների ուղղությամբ: Ինչպես փոխանցում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով առաքելության ներկայացուցչին, խաղաղապահը գնդակահարել է երեք հոգու, այնուհետև ինքնասպան է եղել: Եւս մեկ զինվոր վիրավորվել է: Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հաջորդ օրը: Առաքելության ներկայացուցիչը չի հաղորդել, թե զոհվածները որ երկրի քաղաքացիներ են՝ նշելով միայն, որ հետաքննություն է ընթանում:

Նախորդ հոդվածը‘Եկել է սարեր շարժելու մեր սիրո ժամանակը. Րաֆֆի Հովհաննիսյանը կառաջադրվի’
Հաջորդ հոդվածը‘Ամենաբարձր միջին աշխատավարձը «Բարսելոնայում» է’