‘Սուդանցին ցրտահարության հետևանքով մահացել է ռուսաստանա-էստոնական սահմանին’

880

Էստոնացի սահմանապահները ձերբակալել են Սուդանի երեք քաղաքացիների, ովքեր  փորձել են  Ռուսաստանի կողմից հատել էստոնական սահմանը, հունվարի 15-ին հաղորդել է Интерфакс-ը: Սահմանային պահակակետում նրանցից մեկը մահացել է ցրտահարությունից: Մյուս երկուսի կյանքին ոչինչ չի սպառնում: Հստակ չէ, թե էստոնական իշխանություններն ինչ միջոցներ են ձեռնարկելու նրանց նկատմամբ:

 Հաղորդվում է, որ ձերբակալման պահին սուդանցիները կիսամերկ են եղել՝ երկուսի հագին շորտեր են եղել, մեկը՝ մինչև գոտկատեղը՝ մերկ: Էստոնացի սահմանապահների վարկածով՝ ձերբակալությունից առաջ նրանք լողալով անցել են Պիուզա գետը, որով այդ հատվածում անցնում է ռուսաստանա-էստոնական սահմանը: Օդի ջերմաստիճանն այդ ժամանակ եղել է -10 ըստ C-ի, փոխանցում է lenta.ru-ն:   

Նախորդ հոդվածը‘Չինաստանն ստեղծել է գերրձայնային հրթիռ, որն ընդունակ է ճեղքել ամերիկյան ՀՀՊ համակարգը’
Հաջորդ հոդվածը‘Չեչնիա. Ընդհատակի առաջնորդը «ութերորդ անգամ» մահացած է’