Սպիտակ տունը հետաձգել է Պուտինի դեմ անհատական պատժամիջոցները

530

ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ սահմանել անհատապես Ռուսաստանի նախագահի դեմ, սակայն առայժմ Սպիտակ տունը որոշել է դա չանել, հաղորդել են ամերիկյան CBS հեռուստաալիքի աղբյուրները։

Նրանք պարզաբանել են, որ սահմանափակումները անձամբ Վլադիմիր Պուտինի դեմ «տեխնիկական դժվարություններ» կհարուցեն։

«Եթե դուք պատժամիջոցներ եք սահմանում նրանց դեմ, ում հետ ուզում եք բանակցություններ վարել, նրանք ինչպե՞ս պիտի ճամփորդեն։ Համակարգման հարցում նույնպես ամեն ինչ բարդանում է»,- հաղորդել է աղբյուրը։

Նա հավելել է, որ ավելի արդյունավետ կլինեն պատժամիջոցները «Պուտինի մերձավոր օլիգարխների դեմ»։ Այդ դեպքում ԱՄՆ-ը կարող է սահմանափակումներ դնել նրանց բիզնես-կառույցների ու բանկային հաշիվների վրա, որպեսզի հարվածի տակ հայտնված գործարարները ճնշում գործադրեն երկրի ղեկավարի նկատմամբ։

Փոխանցում է gazeta.ru-ն։

Նախորդ հոդվածըԴանիան փետրվարից չեղարկում է բոլոր սահմանափակումները
Հաջորդ հոդվածըՄեդվեդևը հիշեցրել է Օբամայի խոսքը