‘«Սևան-Հրազդան Կասկադ»-ը այս տարվա 9 ամիսներին կրճատել է էլեկտրաէներգիայի արտադրությունը 24.7 տոկոսով’

2775

«Սևան-Հրազդան Կասկադ ՀԷԿ» ՓԲԸ (պատկանում է «ՌուսՀիդրո»-ին) 2013 թվականի 9 ամիսներին 24.7%-ով կրճատել է էլեկտրաէներգիայի արտադրությունը, մինչեւ 442.2 մլն կՎտժ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 587.006 մլն.կՎտժամի փոխարեն: Այս մասին է իր կայքում նշում «Միջազգային էներգետիկ կորպորացիան» (ՄԷԿ), որը շահագործում է կասկադը:

Էլեկտրաէներգիայի ամենամեծ ծավալների արտադրություն է գրանցվել 2013 թվականի հուլիսին և օգոստոսին, համապատասխանաբար կազմելով 87 մլն. եւ 64.8 մլն.կվտ/ժամ: Ընկերությունից ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են, որ էլեկտրաէներգիայի արտադրության կրճատումը կապված է ջրի սակավության, մասնավորապես, Հրազդան գետի ջրաբերության, ինչպես նաև Սևանա լճից ջրի բացթողումների հետ, որով սնվում է Կասկադ ՀԷԿ-ը: ՀԷԿ-ի կայաններն աշխատել է սովորական ռեժիմով և չեն դադարեցրել էլեկտրաէներգիայի արտադրությունը:

«Սևան-Հրազդան Կասկադ ՀԷԿ» ՓԲԸ սահմանված հզորությունը կազմում է 561 ՄՎտ, իսկ արտադրա-տեխնիկական ներուժը` 500 մլն.կՎտ/ժամ, ինչը կազմում է Հայաստանում էլեկտրաէներգիայի ներքին սպառման ծավալի 10%-ը:

 

Նախորդ հոդվածը‘Մովսիսյան. Առանց կողմնակի նյութերի իրացման խնդիրը լուծելու, չենք կարող ունենալ պղնձահալման ձեռնարկություններ’
Հաջորդ հոդվածը‘«Էրեբունի-Երևան 2795». Տոնակատարության օրերին փակ փողոցների ցանկը’