Վախթանգ Կիկաբիձե՝ արտիստը

56722

2023 թ․ հունվարի 15-ին 85 տարեկանում վախճանվել է խորհրդային և վրաց դերասան, երգիչ, ռեժիսոր Վախթանգ Կիկաբիձեն։

Իր կարիերայի ընթացքում Կիկաբիձեն տասնյակ դերեր է խաղացել խորհրդային և վրացական ֆիլմերում։ Կիկաբիձեի ամենահայտնի դերակատարումներից մեկը Վալիկո Միզանդարիի դերն է Գեորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմում։ Կիկաբիձեն հայտնի է նաև «Մի վշտանա», «Վերայի թաղամասի մեղեդիները», «ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարելու․․․» ֆիլմերում կերտած դերերով։

1981 թ․ Կիկաբիձեն իր սցենարով նկարահանել է «Առողջ եղիր, թանկագինս» ֆիլմը, որը 1983 թ․ արժանացել է Գրան-պրիի Գաբրովոյի կինոփառատոնում։

2008 թ․ Ռուսաստանի ռազմական ներխուժումից հետո Վրաստան` Կիկաբիձեն դադարեցրեց ելույթ ունենալ Ռուսաստանում։ Նա նաև հրաժարվեց ռուսաստանյան Բարեկամության շքանշանից։

2022 թ․ նա Բաթումիում համերգ կազմակերպեց, որի հասույթի մի մասն ուղարկեց Ուկրաինայի ցամաքային զորքերի 26-րդ հրետանային բրիգադին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram-ալիքում գրել է․ «Վախթանգ Կիկաբիձե․ բարեկամ, որը միշտ կողքիդ էր։ Մեծ ժողովրդի մեծ զավակ։ Լեգենդ, որին բոլորս ձգտում էինք նմանվել։ Պայծառ հիշատակ արվեստագետին և ցավակցություններս մտերիմներին»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԻսպանիան Ուրուգվային է արտահանձնում խոշտանգումներին մասնակցած բժշկին
Հաջորդ հոդվածըԻտալական կինոյի լեգենդը՝ Ջինա Լոլլոբրիջիդա