‘Վահրամ Աթանեսյանը Զորի Բալայանի նամակի վերաբերյալ «ասելիք չունի» ‘

1019

ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների  հանձնաժղովի նախագահ Վահրամ Աթանեսյանն ասելիք չունի Զորի Բալայանի` Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ընդգրկելու աղերսագրի վերաբերյալ:  iLur.am-ի հետ զրույցում Վահրամ Աթանեսյանը նախ հաստատեց, որ ծանոթ է Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին: «Միանգամից ասեմ, որ ասելիք չունեմ», — նշեց ԱԺ հանձնաժողովի նախագահը` ընդգծելով, որ դա կարող ենք ներկայացնել որպես իր կարծիքը:

Հիշեցնենք, որ Արցախի հերոս Զորի Բալայանը նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` խնդրելով նրան գալ Ղարաբաղ եւ ընդունել 1813թ. Գյուլիստանի պայմանագրի իրավազորությունը, համաձայն որի՝ Ղարաբաղը հանդիսանում է Ռուսական կայսրության մաս:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Առաքելյան. Ինչպես ապօրինի բռնել էին, այնպես էլ ապօրինի բաց թողեցին. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է Սոմալիի ծովահենների պարագլուխներից մեկին’