‘Վաղվանից Արշակունյաց պողոտայի և Գ. ՆԺդեհի փողոցի խաչմերուկում կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն’

1044

Երթևեկության բարելավման նպատակով` ս/թ. հունիսի 17-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գ. ՆԺդեհի փողոցի խաչմերուկում կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն։

Գր. Լուսավորիչ ու Ագաթանգեղոս փողոցների և Արշակունյաց պողոտայի խաչմերուկից` Արշակունյաց պողոտայով դեպի Աշխատանքի հրապարակի ուղղությամբ երթևեկելիս` Արշակունյաց պողոտա-Գ.ՆԺդեհի փողոց խաչմերուկում դեպի ձախ երթևեկությունը` Գ.ՆԺդեհի փողոցով դեպի Արցախի փողոց, այսուհետ արգելվում է։ Նշված ուղղությամբ երթևեկելիս Գ.ՆԺդեհի փողոցով դեպի Արցախի փողոց երթևեկելու համար անհրաժեշտ է Արշակունյաց-Գ.ՆԺդեհ խաչմերուկն ուղիղ երթևեկել մոտ 150 մետր, կատարել հետադարձ և Արշակունյաց-Գ.ՆԺդեհ խաչմերուկում կատարել աջ շրջադարձ, ապա Գ.ՆԺդեհի փողոցով երթևեկել դեպի Արցախի փողոցի ուղղությամբ։

ժամանակին նույն սկզբունքով է կազմակերպվել նշված խաչմերուկի երթևեկությունը հակառակ ուղղությամբ` Աշխատանքի հրապարակից Արշակունյաց պողոտայով դեպի Գր. Լուսավորիչ-Ագաթանգեղոս-Արշակունյաց խաչմերուկ երթևեկելիս։ Նշված ուղղությամբ երթևեկելիս Գ.ՆԺդեհի փողոցով դեպի Գ.ՆԺդեհի հրապարակ երթևեկելու համար անհրաժեշտ է Արշակունյաց-Գ.ՆԺդեհ խաչմերուկն ուղիղ երթևեկել մոտ 150 մետր, կատարել հետադարձ և Արշակունյաց Գ.ՆԺդեհ խաչմերուկում կատարել աջ շրջադարձ ու երթևեկել դեպի Գ.ՆԺդեհի հրապարակի ուղղությամբ։

Գ.ՆԺդեհի փողոցով երթևեկելիս Արշակունյաց-Գ.ՆԺդեհ խաչմերուկում երկու ուղղություններից էլ ձախ շրջադարձ կատարելը թույլատրվում է։

Ճանապարհային ոստիկանություն 

Նախորդ հոդվածը‘Քառյակի եւ «Դեմ եմ»-ի նիստի ամփոփում. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Մակարյանը էլ.էներգիայի թանկացման մասին. Գերատեսչության անփութության համար հատուցում է բնակչությունը ‘