‘Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բացվել է’

959

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Ճանապարհաշինարարների կատարած լայնածավալ աշխատանքների շնորհիվ Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բացվել է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նախորդ հոդվածը‘Լուի վան Գալ. «Երկրպագուները շուտ են հեռանում մարզադաշտից, որպեսզի հրմշտոցի մեջ չընկնեն»’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլա. «Նոր ակումբիս մասին կհայտարարեմ, երբ պայմանագիր կնքեմ»’