‘Վարչապետը հանձնարարել է բարեկարգել մեծ քաղաքների մուտքերը’

5087

Կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է նախապատրաստվել 2018-ի տոնական միջոցառումներին՝ բարեկարգելով մեծ քաղաքներ տանող ճանապարհները:

«2018 թվականին Հայաստանում կայանալու են երեք խոշոր իրադարձություններ՝ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումները, ինչպես նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը։ Կազմակերպչական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են»,- նշել է Կարեն Կարապետյանը։ 
Վարչապետը հանձնարարել է ատրաստվել զբոսաշրջիկներին դիմավորելուն՝ եւ հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանությանը, մարզպետներին, ինչպես նաև առաջարկել Երևանի և Գյումրու քաղաքապետերին՝ 2-ամսյա ժամկետում համատեղ միջոցներ ձեռնարկել՝ ուղղված Երևան քաղաքի, ինչպես նաև Գյումրու, Վանաձորի, ՀՀ այլ մարզկենտրոն քաղաքների մուտքի և ելքի ճանապարհների, ճարտարապետական լուծումների կանոնակարգմանը և միջավայրի բարեկարգմանը՝ առանձնակի կարևորելով «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող և «Շիրակ» օդանավակայանից դեպի Գյումրի տանող ճանապարհների հատվածները, և արդյունքները ներկայացնել կառավարության աշխատակազմ։

Նախորդ հոդվածը‘Սերգո Տոնոյան. «Նորից ժողովուրդն է մեղավոր»’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլին պատմել է, թե «ինչ արժե» պետական հեղաշրջումն Ուկրաինայում’