‘Ֆեդերերի 300-րդ հաղթանակը «Մեծ սաղավարտում»’

1059

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել թենիսի Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջան՝ պարտության մատնելով բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին՝ 6:4, 3:6, 6:1, 6:4 հաշվով:

Շվեյցարացի թենիսիստը տարավ 300-րդ հաղթանակը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում՝ դառնալով առաջին տղամարդ մարզիկը, ով հաղթահարում է այդ նշաձողը: Մենախաղում ռեկորդակիրը լեգենդար չեխ մարզուհի Մարտինա Նավրատիլովան է, որը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում տարել է 306 հաղթանակ:

34-ամյա Ֆեդերերը ռեկորդակիր է նաեւ «Մեծ սաղավարտի» տիտղոսներով՝ 17: Կանանց ռեկորդակիրը գերմանացի Շտեֆի Գրաֆն է՝ 22 տիտղոս: Նրանից մեկ տիտղոսով է հետ ամերիկացի Սերենա Ուիլյամսը, որը հանդես է գալիս Ավստրալիայի բաց առաջնությունում եւ չորրորդ շրջանում կմրցի ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանի հետ:

Ռոջեր Ֆեդերերը հաջորդ շրջանում կպայքարի բելգիացի Դավիդ Գոֆլինի հետ:

Նախորդ հոդվածը‘Վենգեր. «Երբ Կոստան խաղադաշտում է, վեճերն անխուսափելի են»(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Australian Open. Մարգարիտա Գասպարյանը կմրցի Սերենա Ուիլյամսի հետ’