Վենեսուելայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Սաուդյան Արաբիա

230

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պաշտոնական այցով ժամանել է Սաուդյան Արաբիա։

«Մենք շարունակում ենք մեր միջազգային օրակարգը Սաուդյան Արաբիայում»,- կիրակի օրը Twitter-ի իր էջում տեղեկացրել է Վենեսուելայի առաջնորդը։

Նախատեսված են Մադուրոյի հանդիպումները թագաժառանդ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի և թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ։ Բանակցությունների ընթացքում կքննարկվեն «երկու էներգետիկ տերությունների միջև նավթաքիմիայի, գյուղատնտեսության, հաղորդակցության և այլ ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացման հարցեր»։

Մադուրոն Սաուդյան Արաբիա է ժամանել Անկարայից, որտեղ մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ․ Հաիթիի նախագահի սպանությանն առնչության համար մեղադրվողին՝ ցմահ ազատազրկում
Հաջորդ հոդվածըԹուրքիայի ԱԳՆ ղեկավարին սխալմամբ շնորհավորել է նրա «ծաղրական» ակաունտում