Թուրքիայի ԱԳՆ ղեկավարին սխալմամբ շնորհավորել է նրա «ծաղրական» ակաունտում

312

Բրիտանական MI-6 հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրը սխալմամբ շնորհավորել է Թուրքիայի ԱԳՆ նորանշանակ ղեկավար Հաքան Ֆիդանին՝ նախարարի «պարոդիական» ակաունտում։

Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի գիշերը հրապարակել է երկրի կառավարության նոր կազմը, որտեղ նախկին նախարարներից գրեթե ոչ մեկը չի մնացել։ Թուրքիայի ԱԳՆ նոր ղեկավար է նշանակվել 55-ամյա Հաքան Ֆիդանը, որը նախկինում զբաղեցնում էր Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարի պաշտոնը։ Ֆիդանն այդ պաշտոնում փոխարինել է Մևլյութ Չավուշօղլուին, որը նախարար է եղել ինը տարի, իսկ հիմա պատգամավոր է ընտրվել Անթալիա գավառից։

«Շնորհավորում եմ իմ վաղեմի ընկերոջը և գործընկերոջը։ Հաջողություններ եմ մաղթում, նախարար»,- թուրքերեն գրել է Մուրը Twitter-ում՝ նշելով  Ֆիդանի անունով կեղծ ակաունտը։ Ի դեպ, նորանշանակ նախարարը հիմա սոցցանցում պաշտոնական էջ չունի։

«Օհ,անհարմար բան ստացվեց։ Բայց եթե անգամ դա ծաղրական ակաունտ է, իմ մաղթանքներն իսկական են»,- ավելի ուշ Twitter-ում գրել է Մուրը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՎենեսուելայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Սաուդյան Արաբիա
Հաջորդ հոդվածըԳլադկով․ Բելգորոդի մարզի ուղղությամբ օրվա ընթացքում 650 արկ է արձակվել