‘Վերջին 2 ամիսների ընթացքում երկրից մեկնել և չի վերադարձել 22 122 մարդ’

1102

2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում երկրից մեկնել և չի վերադարձել 22 122 մարդ,  այս մասին iLur.am-ը տեղեկանում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պաշտոնական կայքէջից

Ըստ ծառայության տվյալների՝ օդային ճանապարհով երկիր ժամանած ու երկրից մեկնած մարդկանց թիվը, համապատասխանաբար՝  99 323 և 118 576 է, սալդոն կազմում է -19 253, երկաթուղային տրանսպորտով ժամանածներինն ու մեկնածներինը՝ 2 605 և  2 759, սալդոն՝  -154, ավտոտրանսպորտային միջոցներով ժամանածներինն ու մեկնածներինը՝  148 868  և  151 583 , սալդոն՝ -2715:

Այսպիսով, Հայաստանից մեկնել և Հայաստան ժամանել է, ընդհանուր թվով, համապատասխանաբար՝ 250796 և  272918 մարդ: Ըստ այդմ՝ պարզ է դառնում, որ տարվա առաջին 2 ամսում երկրից մեկնել և չի վերադարձել 22122 մարդ:

 

Նախորդ հոդվածը‘Փետրվար ամսին երկրից մեկնել և չի վերադարձել 15 120 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Կասանոն իր երկրորդ զավակին անվանել է Մեսիի պատվին’