‘Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել’

1047

Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ, որին Ուկրաինայի Գերագույն ռադան հեռացրել է նախագահի պաշտոնից,  հետախուզում է հայտարարվել՝ խաղաղ բնակիչների զանգվածային սպանությանը մասնակից լինելու կասկածանքով: «Քրեական գործ է հարուցվել խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների կապակցությամբ: Յանուկովիչի և մի քանի այլ պաշտոնյաների նկատմամբ հետախուզում է հայտարարվել»,- իր ֆեյսբուքյան էջում գրառել է ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը:

Յանուկովիչի գտնվելու վայրը դեռևս անհայտ է: Ավակովի տվյալներով՝ Յանուկովիչը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևի հետ միասին, Բալակլավայից (Ղրիմ) «երեք ավտոմեքենաներով մեկնել է անհայտ ուղղությամբ՝ անջատելով կապի բոլոր միջոցները», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘ՌՀՌԻ փորձագետ. «Արաբական գարունը» կարող է ընդգրկել նոր երկրներ’
Հաջորդ հոդվածը‘Մեր բակը. Լեգենդի վերադարձը’