‘Վիճակագրություն. Իտալիան ԵՐԲԵՔ չի պարտվել ԱԱ ընտրական փուլի տնային խաղերում’

904

Եթե Հայաստանի ֆուտբոլի հավաքականին հաջողվի այսօր երեկոյան Նեապոլում հաղթել, ապա մեր տղաները յուրօրինակ ռեկորդի հեղինակ կդառնան: Քանի որ, ըստ Միջազգային վիճակագրական կենտրոնի տվյալների, Իտալիայի հավաքականը աշխարհի առաջնությունների ընտրական փուլերում սեփական հարկի տակ երբեք չի պարտվել:

Իսկ ընդհանրապես, պաշտոնական խաղերում վերջին անգամ «Սկուադրա աձուրան» տանը պարտվել է նախորդ հազարամյակում`1999-ի սեպտեմբերի 8-ին: Այդ օրը Եվրո-2000-ի ընտրական փուլի նախավերջին խաղում Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները 3 գոլ ուղարկեցին Ջանլուիջի Բուֆոնի դարպասը: Հենց այն Բուֆոնի, որն այսօր պաշտպանելու է իր թիմի դարպասը մեր ֆուտբելիստների դեմ խաղում:

1999-ին (ինչպես եւ այսօր) Իտալիան արդեն ապահովել էր խմբում առաջին տեղը, եւ հաջորդ տարի փայլուն կերպով հանդես եկավ Հոլանդիայում եւ Բելգիայում տեղի ունեցած Եվրո-2000-ին` հասնելով մինչեւ եզրափակիչ եւ ընդամենը վերջին վայրկյաններին Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը զիջեց ֆրանսիացիներին:

Ի դեպ ըստ ԱԱ 2014-ի ընտրական փուլի Եվրոպական գոտու կանոնակարգի, B խմբից անցումային խաղերի իրավունք կարող է ունենալ միայն Հայաստանի ազգային հավաքականը, քանի որ թե Բուլղարիան թե Չեխիան և թե Դանիան խմբի վերջին հորիզոնականը զբաղեցրած թիմի՝ Մալթայի դեմ խաղերում վաստակել են 6 միավոր: 

Իտալիա 2-3 Դանիա — 08.09.1999 

Նախորդ հոդվածը‘Բնակչության կողմից ցածր պահանջարկը եւ բարձր հարկերը խոչընդոտում են ՓՄՁ զարգացմանը Հայաստանում’
Հաջորդ հոդվածը‘Փորձագետ. «Զվարթնոցի» հին շենքը քանդելն ու նորը կառուցելը վերանորոգելուց 10-15 անգամ թանկ կարժենա’