‘Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Վոլոդյա Ավետիսյանի բողոքը’

1080

Վճռաբեկ դատարանը հունվարի 30-ին մերժել է վարույթ ընդունել պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի վճռաբեկ բողոքը: Իսկ ավելի վաղ վերաքննիչ դատարանը մերժել էր Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով պահեստազորի գնդապետը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:

Պահեստազորի գնդապետին մեղադրանք էր առաջադրվել երկու հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով:

Նախորդ հոդվածը‘Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում այցելել են հայ գերի Արսեն Բարսեղյանին’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Ռեժիմի դեմ ելած ընդդիմությունը պետք է հանդես գա նոր քայլերով’