‘Վրաստանի ԱԺ խոսնակ. Օկուպացիայի գծում իրավիճակը պայթյունավտանգ է’

896

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին, այսօր Ստրասբուրգում  մեկնաբանելով Դիցի և Դվանի գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտարարել է, որ օկուպացիայի գծում վիճակը պայթյունավտանգ է, և անզգույշ գործողությունները կարող են սրել խնդիրնրը:

Ուսուպաշվիլին նաև նշել է, թե Վրաստանի անվտանգության երաշխավորը միջազգային հանրությունն է, ուստի նրան պետք է սպառիչ տեղեկատվություն տրվի տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

Վրաստանի խորհրդարանի խոսնակը նաև նշել է. «Համոզված եմ, իրավիճակը ավելի չի սրվի: Միևնույն ժամանակ համոզված եմ, որ եթե միջոցներ չձեռնարկվեն, վիճակը կշարունակի մնալ պայթյունավտանգ, և մեկ անզգույշ քայլը կհանգեցնի խնդիրների սրմանը: Խնդիրների սրումը չի ենթադրում զինված հակամարտության վերսկսում: Այս իրավիճակում դա բացառված է, բայց բացի զինված հակամարտությունից՝ կան այլ դժվարություններ, և դրանք արդեն  ի հայտ են գալիս», փոխանցում է Грузия Online-ը:

 

Նախորդ հոդվածը‘Երևանում մեկնարկում է HighFest XI միջազգային թատերական փառատոնը’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Այվազյան. Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին տեղի կունենա 2015 թ. ոչ շուտ’