‘Վրաստանի նախկին վարչապետը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման’

1008

Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին Քութայիսի քաղաքային դատարանի կողմից դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, տեղեկացնում է Грузия онлайн-ը:

Նույն գործով Կախեթի նախկին նահանգապետ Զուրաբ Չիաբերաշվիլին ենթարկել է դրամական տույժի` 50 հազար լարի (շուրջ 10 մլն դրամ)։

Չիաբերաշվիլին և Մերաբիշիվին մեղադրվում են երեք հոդվածներով` ընտրողներին կաշառելու, պետական միջոցների յուրացման և պաշտոնեական դիրքի չարաշահման համար։
Բացի այդ, Մերաբիշվիլին մեղադրվում էր Կվարիատի գյուղում ամառանոցի անօրինական յուրացման համար։

 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի ակցիան խոչընդոտած երիտհանրապետականը հունվարին մեկ այլ ցուցարարի պաստառ էր գողացել’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Մեծություններ և միջակություններ’