‘Վրաստանի ՆԳ նախարար . «Վրաստանը կատարել է իր ընտրությունը, և այդ ընտրությունը եվրոպական է»’

802

Այսօր Եվրոխորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստին Վրաստանի ներքին գործերի նախարար Թեա Ցուլիկիանին հայտարարել է, որ Վրաստանը չի միանա Եվրասիական միությանը:

«Ուզո՞ւմ է արդյոք Վրաստանը շարունակել ընթացքը ասոցացման համաձայնագրի ուղղությամբ, իհարկե, մենք ուզում ենք շարունակել այդ ուղղությունը, ինչ վերաբերում է Եվրասիական միությանը, դա այն է, ինչը բացառված է վրաց ժողովրդի համար: Մենք կատարել ենք մեր ընտրությունը, և այդ ընտրությունը եվրոպական է»,-հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարարը:

Թեա Ցուլիկիանին նաև հայտարարել է. «Մենք ուզում ենք, որպեսզի Վիլնյուսը («Արևելյան գործընկերության» Վիլնյուսյան գագաթնաժողովը) հաջողություն բերի Վրաստանին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլին հայտարարել էր Մաքսային միությանը, իսկ ապա նաև Եվրասիական միությանը միանալու հարցի դիտարկման հնարավորության մասին:

Նախորդ հոդվածը‘Արի պաչեմ’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության գործով նոր դատավարություն է սկսվել’