‘Վրաստանի վարչապետը պատրաստ է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության հետ’

916

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության հետ: Այդ մասին Վրաստանի կառավարության ղեկավարը հայտարարել է մամլո ասուլիսում:

Դեկտեմբերի 18-ի մեծ ասուլիսում  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հայտարարել է, թե Մոսկվայում պատրաստ են ընդունել Վրաստանի նախագահին և վարչապետին:

Վրաստանը կշարունակի կառուցողական քաղաքականությունը Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, նշել է Ղարիբաշվիլին՝ նաև ընդգծելով, թե «մենք սկզբունքային ենք եղել և կլինենք այնպիսի հարցերում, ինչպիսին Վրաստանի տարածքային ամբողջականությունն է՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և այդ հարցում մենք որևէ զիջման չենք գնա»:

Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ականները վախենում են մեկնաբանել Կարեն Կարապետյանի աղմկահարույց հարցազրույցը’
Հաջորդ հոդվածը‘Femen-ի ակտիվիստուհին մերկացել է Վատիկանում Հռոմի պապի ուղերձից հետո’