‘Վրաստանցի ուսանողները բազմահազարանոց ցույց են արել Թբիլիսիում’

1014

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում երկուշաբթի, սեպտեմբերի 24-ին, ուսանողների մասնակցությամբ բանտերում կալանավորների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեմ մեծածավալ բողոքի ակցիա է տեղի ունեցել:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հանրության սեփականությանը դարձած տեսահոլովակը, որում ցուցադրվում էր, թե ինչպես են բանտային հսկիչները ծաղրի եւ բռնության ենթարկում վրացական բանտի կալանավորներին, բողոքի ալիքի պատճառ դարձավ: Զանգվածային բողոքի ճնշման տակ, նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հրամանով, զբաղեցրած պաշտոններից ազատվեցին ներքին գործերի եւ պատիժների իրականացման նախարարները, ձերբակալվեցին տասնյակ պաշտոնյաներ:

Ինչպես հայտնում է Новости-Грузия գործակալությունը, այսօրվա ցույցով վրաստանցի ուսանողները պահանջում են պաշտանանկ անել արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլուն:

Մի քանի հազար ուսանողներ Թբիլիսիի պետակն համալսարանից երթով շարժվել են դեպի պաշտպանության նախարարություն, որը գլխավորում է օրերս պաշտոնանկ արված ՆԳ նախկին նախարար Բաչո Ախալայան: ՊՆ-ի շենքից նրանք երթով շարժվել են դեպի արդարադատության նախարարույթուն: Երթի պատճառով քաղաքի կենտրոնական մի շարք փողոցնորում ավտոմոբիլային երթեւեկությունը կանգ է առել:   

Լուսանկարը՝ Reuters-ի

 

Նախորդ հոդվածը‘Ահմադինեժադն առաջարկում է բարեփոխել ՄԱԿ-ում որոշումներ կայացնելու համակարգը ‘
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ում ընդունված հռչակագիրը պարտավորեցնում է հարգել տարածքային ամբողջականությունը ‘