‘Տարեցտարի ԱՄՆ–ի կողմից Հայաստանին հատկացվող օգնության նվազեցում է. Մամուլ ‘

1521

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, գալիք տարվա համար ԱՄՆ–ն Հայաստանին հատկացնել 18 միլիոն 360 հազար ԱՄՆ դոլար, ինչն ամենացածր հատկացումն է Հայաստանի անկախությունից ի վեր։ Այս կապակցությամբ «Ժողովուրդը» գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը Կոնգրեսին է ներկայացրել 2016թ. բյուջեի նախագիծը, որում Հայաստանին հատկացվող գումարը նվազեցված է աննախադեպ չափի: Գալիք տարվա համար Օբաման առաջարկել է Հայաստանին հատկացնել 18 միլիոն 360 հազար ԱՄՆ դոլար, ինչն ամենացածր հատկացումն է Հայաստանի անկախությունից ի վեր: Թերթը հիշեցնում է, որ ընդամենը 3 տարի առաջ՝ 2012-ին, Հայաստանին հատկացված ամերիկյան օգնությունը կազմում էր 40 միլիոն ԱՄՆ դոլար: 2013-ին այդ օգնությունը նվազեցվեց մինչև 27 միլիոն 219 հազար դոլարի, իսկ արդեն 2014-ին կազմեց 20 միլիոն դոլար:

«Տարեցտարի ԱՄՆ վարչակազմի կողմից Հայաստանին հատկացվող օգնության նվազեցումը, թերևս, միանգամայն տրամաբանական է և համահունչ այդ երկրի՝ Հայաստանի նկատմամբ ունեցած հետաքրքրության հետ: Օրինակ՝ 2003-ին, երբ ԱՄՆ-ը Հայաստանին տարեկան հատկացնում էր 174 միլիոն դոլար, ամերիկյան ազդեցությունը մեր երկրում շատ ավելի մեծ էր: Համենայնդեպս, այդ ազդեցության ամրապնդման համար դաշտը առավել բաց էր: Մինչդեռ հիմա, երբ մեր երկիրը ոչ միայն իր քաղաքական, այլև տնտեսական զարգացման հեռանկարը կապել է ԵՏՄ-ի հետ, ԱՄՆ-ը առանձնապես մեծ շահագրգռություն չպիտի ունենա Հայաստանին ցուցաբերվող տնտեսական, օգնությունը չնվազեցնելու հարցում»,– արձանագրում է թերթը:

 

Հրապարակն էլ անդրադառնում է Ամերիկացի հայտնի բարերար Ջոն Հանթսմանին, որը թերթի տեղեկություններով դադարեցնում է իր բոլոր ծրագրերը, որ իրականացնում էր Հայաստանում։ Թերթը գրում է. «Նման որոշում Հանթսմանը կայացրել է դեռ նախորդ տարի: Ըստ ամենայնի, պատճառն այն է, որ նրա անունը, հայտնվելով «Սիվիլիթասի» հետ կապված փողերի լվացման գործի կիզակետում, ԱՄՆ-ում խիստ տուժել է, ինչպես նաև Հանթսմանը կորցրել է վստահությունվ իր հայ գործընկերների նկատմամբ: Եվ չնայած Հանթսմանի կազմակերպությունը ֆինանսական որևէ խնդիր չունի, իսկ մինչ այդ հայտարարել էր Հայաստանում մի շարք կրթական և առողջապահական նոր նախագծերի իրականացման մասին, որոնք մի քանի միլիոն դոլարի ներդրում էին նախատեսում, նա հայտարարել է այդ ծրագրերից հրաժարվելու մասին»։

Նախորդ հոդվածը‘Շուրլեն գերազանցեց Մխիթարյանին. Բունդեսլիգայի ամենաթանկ տրանսֆերները’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիայի հավաքականի մարզիչը հեռացվել է՝ պայմանավորված խաղերի կասկածանքով’