‘Տարոն Մարգարյանը անակնկալի է եկել ու շտապ խորհրդակցություն հրավիրել’

1609

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս պահին քաղաքապետարանում շտապ խորհրդակցություն է հրավիրել, փոխանցում է Panorama.am-ը: Ըստ կայքի ունեցած տեղեկությունների` քաղաքապետը անակնկալի է եկել` իմանալով, որ օրեր առաջ ձեռք բերված պայմանավորվածությունը «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը, փաստորեն, խախտել է, չի կատարել «վճարումների գանձման գործընթացը սկսել սեպտեմբերից» հանձնարարությունը, և մարդիկ նախօրեին ընկերությունից ստացել են բազմաթիվ sms-ներ՝ տուգանքի վերաբերյալ:

Օրեր առաջ հրավիրված խորհրդակցության ժամանակ քաղաքապետը հայտարարել է, որ պետք է հետաձգել վճարովի ավտոկայանատեղիների գործընթացի մեկնարկը ևս մեկ ամսով, քանի որ «ամառ է, քաղաքացիների մեծ մասը հանրապետությունում չէ», և հանրային իրազեկումը, ըստ այդմ, պատշաճ չի կատարվել: 

Նախորդ հոդվածը‘Արգիշտի Կիվիրյանը կբողոքարկի ոստիկանների գործողությունները’
Հաջորդ հոդվածը‘Հայ-թուրքական սահմանը հատած հովիվը կրակ էր բացել ռուս սահմանապահների վրա’