‘Տիգրան Սարգսյանը ԱՄՆ-ում բավականին տհաճ զրույց է ունեցել բողոքի ակցիայի մասնակիցների հետ (տեսանյութ)’

993

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ Կալիֆորնիայի Բըրբանք քաղաքում գտնվող՝ Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի թեմի առաջնորդարանի բակում համատեղ բողոքի ակցիա էին կազմակերպել ամերիկաբնակ բնապահպան-ակտիվիստները:

Բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսեսյանի հավաստիացմամբ՝ ակտիվիստներին թույլ չեն տվել մտնել եկեղեցի, քանի որ նրանք հագել էին «Թեղուտ» մակագրությամբ կանաչ վերնաշապիկներ:

Տիգրան Սարգսյանը մոտեցել է ակցիայի մասնակիցներին և կարճատև զրույց է ունեցել:

«Ճիշտ է, մենք հեռու ենք ապրում, բայց ամեն օր մտածում ենք մեր երկրի մասին և չենք թույլ տա, որ մեր երկիրը բաժանվի մասերի: Այսօր արդեն իսկ 400 հանք շահագործվում են Հայաստանում, իսկ 300 նոր արտոնագիր տրվել է Արցախի հողերը թունավորելու համար: Դրա՞ համար պայքարեցինք, դրա՞ համար ազատագրեցինք երկիրը, որպեսզի մի քանի հոգի դառնա միլիոնատեր և աշխարհի տարբեր երկրներում գնի սեփականություն, վայելեն իրենց անհագուրդ ու պիղծ ագահությունը: Իսկ այդ ժամանակ արդեն իսկ աղքատ ժողովուրդը թունավորվի»,- ասել է ակցիայի մասնակցիներից մեկը՝ շեշտելով, որ կառավարության նման գործելակերպը բերում է Հայաստանի հայաթափմանը:

 Մանրամասն՝ տեսանյութում.

Նախորդ հոդվածը‘ԱՄՀ ներկայացուցիչը՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության մասին. Շատ ավելին կարելի էր անել’
Հաջորդ հոդվածը‘«Հարսնաքարի» գործով դատավորը «ծախսում է» կուտակած միլիոնները’