‘Տիգրան Սարգսյան. Տրանսպորտը թանկացնելուց առաջ պետք է հանրային քննարկումներ անցկացվեին’

1314

Կառավարության նիստի մեկնարկից առաջ այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ուղեվարձի թանկացման հարցին և դրա շուրջ քաղաքացիների բողոքի ակցիաներին:

Վարչապետը նկատել է, որ բողոքը բացառապես ինքնաբուխ է, սոցիալական, չունի քաղաքական ուղղվածություն, թեև «որոշ քաղաքական ուժեր փորձ են անում այն քաղաքականացնել»:

Վարչապետը նաև կարևորել է, որպեսզի սոցիալական կարևոր նշանակություն ունեցող որոշումներն այսուհետ կայացվեն հանրային քննարկումների արդյունքում: «Կարծում եմ, որ տրանսպորտի սակագնի փոփոխությունը հենց այդ ոլորտին վերաբերող խնդիր է, և մենք պարտավոր ենք այսուհետև այդ որոշումները կայացնելուց առաջ կազմակերպել հրապարակային, հանրային քննարկումներ և դեբատներ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նշենք, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կառավարության նիստին չի մասնակցում, թեեւ նախօրեին հրապարակված նիստի օրակարգում ներառված էր գաղտնի զեկուցում՝ Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ:

Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանը խմբակցությունների հետ քննարկումներից հետո հանդես կգա հայտարարությամբ’
Հաջորդ հոդվածը‘Ցուցարարները մերժում են ուղեվարձի սուբսիդավորումը պետբյուջեի հաշվին’