Տիեզերքը՝ բոլորի համար

388

Տիեզերական զբոսաշրջությունը բառի բուն իմաստով նոր ուղեծիր է դուրս գալիս։

Նոր անձնակազմը, որն ամբողջությամբ կազմված է ոչ պրոֆեսիոնալներից (չորս ոչ պրոֆեսիոնալ աստղագնացներ), տիեզերք է մեկնել Իլոն Մասքի SpaceX ընկերության Dragon կապսուլայով։

Դա մասնավոր քաղաքացիական անձանց լրիվ առևտրային ուղեծրային թռիչք է եղել։ ՆԱՍԱ-ն դրա հետ որևէ առնչություն չունի։

Թռիչքի ծախսերը հոգացել է ամերիկացի միլիարդատեր Ջարեդ Այզեքմանը, որն էլ գլխավորել է անձնակազմը։ Թե հատկապես որքան գումար է նա ծախսել՝ չի հաղորդվում, սակայն տիեզերք թռչելը չափազանց, չափազանց թանկ հաճույք է։ Օրինակ, դեռ 2000-ական թթ․ ռուսաստանյան տիեզերական «Ռոսկոսմոս» գործակալությունը «Սոյուզ» տիեզերանավում ընդամենը մեկ տեղի  և ՄՏԿ-ում աշխատելու համար վերցնում էր 20-ից 40 մլն դոլար։

Զբոսաշրջիկները ուղեծրում են լինելու հաջորդ երեք օրերին։ Առաքելության ավարտից հետո ջրէջք է կատարվելու Ատլանտյան օվկիանոսում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱտոմային սուզանավեր Ավստրալիայի համար
Հաջորդ հոդվածըԲայդենը վստահում է Միլլիին, որը չէր վստահում Թրամփին