‘Տրանսպորտի գինը բարձրացվել է ապօրինի. Որոշում չկա. Մամուլ’

1021

«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է պարզել, որ Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ չկա որևէ իրավական ակտ: Համենայնդեպս, օրենսդրության համաձայն՝ ուղեվարձի փոփոխությունը կարող է վերանայվել երթուղին սպասարկող կազմակերպության ներկայացրած հիմնավոր հաշվարկների հիման վրա՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի, ասել է թե՝ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ:

Բացի արի՝ ու տես, որ քաղաքապետարանը կոնկրետ որոշում չի կայացրել, այլ, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, «գծատերերի» հաշվարկների հիման վրա իր բանավոր համաձայնությունն է տվել սակագինը բարձրացնելու առաջարկին:

Քաղաքապետարանը նման շռայլություն է թույլատրել մեկ պարզ պատճառով որովհետև այդ «գծատերերն» անձամբ իրենք են:

Ինչպես հայտնի է՝ Տարոն Մարգարյանը, նրա աներձագ, ՀՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և այսպես շարունակ:

Նույն բանի մասին է վկայում նաև «ՀԺ»-ի այսօրվա հրապարակումը: Թերթի հետ զրույցում «Բարև, Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը ասել է, որ տրանսպորտի թանկացման որոշում իրականում չկա, իրենք արդեն մի քանի օր է՝ փորձում են ձեռք բերել այդ որոշումը կամ գոնե ճշտել դրա որոշման համարը, բայց ապարդյուն:

Նախորդ հոդվածը‘Բրազիլիայում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցի ժամանակ ցույցն ավարտվել է անկարգություններով (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պաշտպանության փոխնախարարը փորձել է կանխել մեդալի վերադարձը. Մամուլ’