‘Ցուցարարները ՄԻՊ-ից պահանջում են միանալ 4 խմբակցություններին ‘

862

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ-ն 45 կողմ եւ 56 դեմ հարաբերակցությամբ դեմ քվեարկեց Կուտակային կենսաթոշակների օրենքում պարտադիր բաղադրիչը 1 տարով հետաձգելու նախագծին: ԱԺ-ի մոտ բողոքի ցույց իրականացնող «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության անդամները երթով շարժվել են դեպի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից էլ գնալու են կառավարության մոտ՝ ամոթանք տալու: Այժմ ցուցարարները գտնվում են Օմբուդսմենի գրասենյակի մոտ, որից պահանջել են միանալ ԱԺ ոչ իշխանական խմբակցություններին, որոնք մտադիր են կենսաթոշակային «բարեփոխումների» հարցով դիմել Սահմանադրական դատարան: Այս պահին ցուցարարները սպասում են ՄԻՊ-ի պատասխանին: 

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Հեղափոխության տարբերակները’
Հաջորդ հոդվածը‘Նախկին այլախոհներն ու քաղբանտարկյալները Ուկրաինային կոչ են անում լսել ժողովրդի ձայնը’