‘Փրկարարները գտել են մոլորված անչափահասներին’

949

Հուլիսի 4-ին՝ ժամը 21.21-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Շրջանցիկ թունելի մոտակա ձորում 3 անչափահաս տղաներ են մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեի՝ «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի մոտակայքում գտել են 2001թ. ծնված Է. Շուշանյանին, 2001թ. ծնված Ա. Մնացականյանին, 2000 թ. ծնված Ա. Համբարձումյանին և հանձնել ծնողներին:

 

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը ծանոթացել բերքահավաքի ընթացքին’
Հաջորդ հոդվածը‘Բնապահպանության նախարարությունը Հրազդան գետ կեղտաջրերի թափման համար պատասխանատու է համարում «Երևան Ջուր»-ին’