‘Քլինթոնը հանդես է եկել Շոտլանդիայի անկախության դեմ’

899

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 12-ին հանդես է եկել Շոտլանդիայի անկախության դեմ, հաղորդել է Reuters-ը: Նա հույս է հայտնել, որ Շոտլանդիան դուրս չի գա Միացյալ Թագավորության կազմից: «Ես չէի ցանկանա, որ դուք կորցնեք Շոտլանդիան»,- BBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Քլինթոնը:

ԱՄՆ նախկին առաջին տիկինը նաև Եվրամիությունում Մեծ Բրիտանիայի անդամակցությունը պահպանելուն է կողմ: Ըստ նրա՝ «Եվրոպան ունի Բրիտանիայի կարիքը», Բրիտանիան հեռանկարի հնարավորություն է տալիս ԵՄ-ին, որը հետճգնաժամային ժամանակաշրջան է ապրում:

Մեկ շաբաթ առաջ նմանատիպ մեկնաբանություններով հանդես է եկել նաև ԱՄՆ նախագահ Բրաք Օբաման: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները գերադասում է գործ ունենալ «միացյալ» գործընկերոջ հետ, սակայն շոտլանդացիներն իրավունք ունեն իրենք ընտրելու իրենց ճակատագիրը:

Երեքշաբթի՝ հունիսի 10-ին անցկացված հարցման արդյունքներով՝  Շոտլանդիայի անկախության կողմնակիցների թիվն աճել է, սակայն նրանք, միևնույն է, դեռ փոքրամասնություն են կազմում: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ Մեքսիկան –Կամերուն. Խաղն ավարտվեց Մեքսիկացիների հաղթանակով (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Փլվածք Թբիլիսի-Փոթի ավտոճանապարհին’