Քվինսլենդը Ավստրալիայի երկրորդ նահանգն է, որ արգելում է նացիստական սիմվոլիկան

284

Ավստրալական Քվինսլենդ նահանգի իշխանությունները կարգելեն նացիստական սիմվոլիկայի ցուցադրումը շրջանի տարածքում։

Այդ մասին հինգշաբթի հայտարարել է նահանգի վարչապետ Անաստասիա Պալաշչուկը։

«Նացիստական գաղափարախոսության հետ կապված խորհրդանշանների ցուցադրությունը Քվինսլենդում կարգելվի՝ էքստրեմիզմի դեմ պայքարի մասին նոր օրենքին համապատասխան։ Նացիզմը չարիք է, և նման գաղափարախոսությամբ թելադրված հանցագործությունները ամնեևին անվնաս չեն»,- նշել է վարչապետը հայտարարության մեջ, որը հրապարակվել է նահանգի կառավարության կայքում։

Ավելի վաղ նացիստական գաղափարախոսության հետ կապ ունեցող խորհրդանշանների ցուցադրումն արգելվել է Վիկտորիա նահանգում։ Սպասվում է, որ մինչև տարեվերջ նախաձեռնությունը կընդունվի նաև Նոր Հարավային Ուելսում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱլեքսանդր Չեֆերին. Ո՛չ «Ռեալը», ո՛չ որևէ մեկը ՈւԵՖԱ-ին չի կարող ասել, թե ինչ անել
Հաջորդ հոդվածըԹուրքիան միակ երկիրն է, որ պայքարում է պատերազմն Ուկրաինայում դադարեցնելու համար