‘Օբաման համաձայնել է զենք մատակարարել սիրիացի ապստամբներին ‘

786

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սիրիացի ապստամբներին զենք մատակարարելու թույլտվություն է տվել: Այդ մասին հաղորդել է Reuters-ը: Դա սիրիական ընդդիմությանը ռազմական օգնություն ցուցաբերելու փաթեթի մի մասը կկազմի:

Սիրիացի ապստամբներին զենք մատակարարելու մասին Սպիտակ տունը հայտարարել է հինգշաբթի: Պաշտոնական մակարդակով՝ այդ օգնության մանրամասների վերաբերյալ ոչինչ չի հաղորդվել, այդ թվում նաև՝այն, թե արդյոք այդ օգնության մեջ մտնում են թռչող սպառազենքեր: Վաշինգտոնն արդեն մի քանի ամիս է՝ Սիրիայի ապստամբներին ոչ ռազմական զինվորական պաշարներ, այդ թվում՝ սննդամթերք  է մատակարարում: Ռազմական օգնության ծավալը մեծացնելու որոշումը կայացվել է այն հայտարարությանը զուգահեռ, թե ԱՄՆ-ն հաստատված ապացույցներ ունի, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը քիմիական զենք են կիրառել ապստամբների դեմ մարտերում:

Ամերիկյան իշխանությունների տվյալներով՝ քիմիական զենքը, այդ թվում՝ նյարդային համակարգն ախտահարող զարին գազը, սիրիական իշխանությունների կողմից կիրառվել են մի քանի անգամ՝ «սահմանափակ ծավալներով», ինչը հանգեցրել է 100-150 մարդու մահվան:

Դեռ 2012 թ.ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Սիրիայի կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառումը կդառնա այն «կարմիր գիծը», որը ճանապարհ կբացի սիրիական հակամարտությանը արտասահմանյան միջամտության համար, հաղորդում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Ռետրո Մամուլ. Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ դարձավ Մանուել Պելեգրինին’