‘ՕԵԿ-ը «քցել» է այդպես էլ ռեկտոր չդարձած Խ.Հարությունյանին. «Հրապարակ»’

1239

Մի քանի օր առաջ լուր տարածվեց, որ ԱԺ ՕԵԿ նախկին պատգամավոր Խաչիկ Հարությունյանը, դեռ ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնը չստանձնած, հեռացել է։

Մինչդեռ, երբ 2013-ի նոյեմբերին հրաժարվում էր մանդատից, հայտարարում էին, որ պատճառը ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնը ստանձնելն է։

«Հրապարակը» հիշեցնում է, որ նրա փոխարեն ՕԵԿ-ն Աժ բերեց Լևոն Դոխոլյանին՝ Հեղինե Բիշարյանի քրոջ փեսային։ Բոլորովին վերջերս էլ Հարությունյանը ասել էր, որ ակադեմիան իր աշխատանքները կսկսի սեպտեմբերից, ինքը հիմա ղեկավարում է շինաշխատանքները։ Անգամ նեղացել էր, երբ թերթը գրել էր, որ մի հաստատության ռեկտոր է նշանակվել, որը ոչ միայն չի գործում, հայտնի էլ չէ, թե երբ է գործելու։

«Որոշ տեղեկություններով, Հարությունյանը պատրաստվում է լքել նաև ՕԵԿ-ը»,–հավելում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘«Ռուսալ Արմենալ»-ի թափոնների գերեզմանոցից Երևանի ջուրը կարող է թունավորվել. «ՀԺ»’
Հաջորդ հոդվածը‘Երևում է, որ Աշոտ Աղաբաբյանը Գալուստ Սահակյանի բարեկամն է. «ՉԻ»’