Օլիմպիական խաղերից առաջ Տոկիոյում կհայտարարվի արտակարգ դրություն

640

Ճապոնիայի ղեկավարությունը ստացել է փորձագետների հավանությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով արտակարգ դրություն հայտարարելու հարցում: Ճապոնիայի վարչապետ Էսիհիդե Սուգան հայտարարել է, որ արտակարգ դրությունը մայրաքաղաք Տոկիոյում ուժի մեջ կլինի հուլիսի 12-ից օգոստոսի 22-ը, փոխանցում է BBC-ն:

Կուժեղացվեն կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները: Տոկիոյի ռեստորաններում կարգելվի ալկոհոլի օգտագործումը: Բացի այդ, իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել հրաժարվել այլ շրջաններ ուղևորություններից:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Հայաստանը 17 ներկայացուցիչ կունենա 8 մարզաձևերում:

Նախորդ հոդվածըԲայդենն արդարացնում է Աֆղանստանից զորքերը դուրս բերելու որոշումը
Հաջորդ հոդվածըՈւիմբլդոն. Եզրափակիչում կխաղան Էշլի Բարթին ու Կարոլինա Պլիշկովան