Օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը մերժվեց

499

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ դեմ է քվեարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին։

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ մերժել է 35 պատգամավոր, ընդամենը մեկ պատգամավոր է կողմ քվեարկել։

Այս որոշումը` հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, խորհրդարանական մեծամասնությունը կայացրեց երեկ՝ բողոքի ակցիաների ճնշման ներքո։

Այսօրվա նիստը նույնպես ընթանում էր բազմամարդ հանրահավաքի ուղեկցությամբ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊոլյանսկի․ Կիևին կործանիչներ մատակարարելը ՆԱՏՕ-ի ուղիղ մասնակցություն է հակամարտությանը
Հաջորդ հոդվածը2023-ին Զինված ուժերում 20 զինծառայող է մահացել՝ ոչ հակառակորդի կրակոցից. «Ազատություն»