«Օրենքով գողերը» պահանջում են չստորացնել բանտապանների կողմից բռնաբարված մարդկանց

519

Համացանցում է հայտնվել, այսպես կոչված՝ «գողական ուղերձի» մի տեքստ, որը կարող է արմատապես փոխել գաղութներում խոշտանգումների հետ կապված իրավիճակը։

Նամակում, որը տարածվում է բանտերում, «օրենքով գողերը» պատվիրում են «բարոյալքված» չհամարել, այսինքն՝ չվտարել իրենց շրջապատից այն մարդկանց, որոնք բռնաբարվել են Պատիժների կատարման դաշնային ծառայության աշխատակիցների հրամանով։

«Նրանց ստորացնելը և ծաղրուծանակի ենթարկելը մարդկային չէ,- ասվում է տեքստում։- Որովհետև մարդկայնորեն նրանց կարելի է միայն ցավակցել»։

«Գողական ուղերձը» բանտում ներքին օրենք է, որը պարտադիր է կատարման։

«Гулагы.нет» նախագծի հիմնադիր Վլադիմիր Օսեչկինը համոզված է, որ «ուղերձը» իսկական է։  Հենց այդ նախագիծն էր հրապարակել Սարատովի բանտային հիվանդանոցում կալանավորներին խոշտանգելու տեսագրությունները, որոնց հիման վրա 12 քրեական գործ է հարուցվել, որոնցով անցնում են բանտային հիվանդանոցի ղեկավարները։ Այդ սկանդալից հետ  ՊԿԴԾ ղեկավար Ալեքսանդր Կալաշնիկովը ստիպված եղավ հրաժարական տալ։

Սոցցանցերում կասկած են հայտնում ուղերձի իսկության նկատմամբ, որովետև նրա տակ, ավանդույթին հակառակ, չկան կոնկրետ մարդկանց ստորագրություններ, այն ստորագրված է «գողերի զանգվածի կողմից»։ «Արդեն երկուսուկես տարի է՝ գողերի զանգվածի կողմից բանտերն ուղերձներ են ստանում»,- պարզաբանել է Օսեչկինը։ Ըստ նրա՝ դա կապված է այն բանի հետ, որ հիմա «օրենքով գողերը», սեփական անունով կամ մականունով ստորագրելու դեպքում, ռիսկի են ենթարկվում պատժաժամկետ ստանալ հանցավոր խումբ կազմակերպելու համար՝ ՌԴ ՔՕ 210․1 հոդվածով, որը նոր  հոդված է․հանցավոր հիերարխիայում բարձր դիրք գրավելու համար պատասխանատվությունը Ռուսաստանում առաջին անգամ մտցվել է 2019 թ․։ Այսինքն՝ հոդվածի տակ է հայտնվում հենց «օրենքով գող» կարգավիճակը»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԵվրոպան ուզում է հրաժարվել բնական գազից
Հաջորդ հոդվածըՇոլց․ ԵՄ-ն միգրանտների հետ կապված իրավիճակում թույլ չի տա այն, ինչ մտադրվել է Մինսկը