‘Ֆալկաոն՝ «Real Football»-ի գովազդային հոլովակում’

833

Մադրիդի «Ատլետիկոյի» աստղ Ռադամել Ֆալկաոն նկարահանվել է iPhone եւ iPad խաղերի նոր սերիայի գովազդային հոլովակում:

«Real Football» տեսախաղը վաղուց եւ հաջողությամբ պահանջարկ վայելում հեռախոսային խաղերի շուկայում:

Ամեն տարի գործարկվում է ֆուտբոլային սիմուլյատորի նոր սերիան՝ ինչպես սմարտֆոնների եւ պլանշետների, այնպես էլ սովորական բջջային հեռախոսների համար: 2011 թվականին «Real Football»-ը ներբեռնել են 17 միլիոն անգամ:

Վերջին երկու տարվա ընթացքում այդ խաղերի դեմքը Դավիթ Վիլյան էր, այս տարի նրան փոխարինել է Ֆալկաոն, տեղեկացնում է Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Շան հավատարմություն (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ-ը չի բացառում թիվ 35 ընտրատարածքում (Գյումրի) սեփական թեկնածուով հանդես գալու հնարավորությունը ‘